ԱԱԻ Աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ Արտաշես Զիլֆյանի նախագահությամբ՝ մայիսի 29-ից 30-ը տեղի ունեցավ AIOC III Հայկական Միջազգային Ակնաբուժական գիտաժողովը, որը միջազգային փորձի փոխանակման հիանալի հնարավորություն էր բոլոր մասնակիցների համար։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ AIOC III Հայկական Միջազգային Ակնաբուժական գիտաժողովի կազմակերպիչ և նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը։
Գիտաժողովի շրջանակներում հայտնի ու առաջատար մասնագետները ներկայացրեցին իրենց պրակտիկ փորձն ու կիսվեցին հմտություններով, ժամանակ հատկացվեց նաև երիտասարդ ակնաբույժներին և հեռանկարային գիտնականներին: