Տեղի է ունեցել «Սուր շնչառական անբավարարություն» թեմայով դասընթաց
Ս.թ. մայիսի 11-ին տեղի է ունեցել «Սուր շնչառական անբավարարություն» թեմայով առցանց դասընթացը, նախատեսված՝ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույրերի, այդ թվում՝ COVID-19-ը մասնագիտացված վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույրերի համար:
Դասընթացը վարել է Յան Նալդեթը՝ Միացյալ Թագավորությունից:  Նշենք, որ Յան Նալդեթը հանդիսանում է Լոնդոնի Ռոյալ Բրոմփթոնի հիվանդանոցի կրիտիկական խնամքի կրթության և զարգացման գլխավոր բուժակ և Արևմտյան Լոնդոնի համալսարանի դասախոս:
Հիշեցնենք, որ տվյալ դասընթացները կրում են շարունական բնույթ, որի շրջանակներում Միացյալ Թագավորության առաջատար մասնագետները վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույրերի համար իրականացնում են դասախոսություններ:
Տվյալ դասընթացների շարքը միտված է աջակցելու հանրապետությունում կորոնավիրուսային (COVID-19) համավարակի դեմ իրականացվող պայքարին:

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group