Տուբերկուլոզի ախտորոշումը, ախտորոշման ալգորիթմը

Գնալ կայք

Տուբերկուլոզի ախտորոշումը, ախտորոշման ալգորիթմը

 

Նախ պետք է ուսումնասիրել գանգատները և անամնեստիկ տվյալները:

Մյուս քայլը ֆիզիկալ հետազոտության մեթոդներն են՝ զննում, պալպացիա, պերկուսիա, աուսկուլտացիա:

Տուբերկուլոզի կասկածի դեպքում իրականացվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Հիմնական մեթոդը խորխում կամ այլ կենսաբանական նմուշում ՏԲ միկոբակտերիաների հայտնաբերումն է:

ՏԲ-ի լաբորատոր ախտորոշման և բուժման հետագա հսկողության նպատակով ՀՀ-ում կիրառվում են ԱՀԿ-ի կողմից առաջարկված հետևյալ ախտորոշիչ հետազոտություները` արագ մոլեկուլային Gene-Expert ՄՏԲ/Ռիֆ իրական ժամանակում գենային զոնդ LPA, մանրադիտում, մանրէաբանական հետազոտություն` հեղուկ MGIT և պինդ  LE միջավայրերում, ֆենոտիպային  ԴԶԹ(դեղազգայնության թեսթ) առաջին  HRZE (Իզոնիազիդ,Ռիֆամպիցին,Էթամբութոլ,Պիրազինամիդ)և երկրորդ շարքի հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ: ՀՀ-ում մոլեկուլային գենետիկական  FL-LPA, SL-LPA և կուլտուրալ հետազոտությունները, ինչպես նաև ֆենոտիպային ԴԶԹ-ն կատարվում են միայն ԱՌԼ –ում` պահպանելով պահանջվող կենսաանվտանգության բոլոր կանոնները:

Gene-Expert հետազոտությունը ՏԲ-ի արագ ախտորոշման թեսթ է: ՏԲ-ի և Ռիֆամպիցինի կայունության վերաբերյալ պատասխան ենք ստանում  2 ժամվա ընթացքում:

Զգայունություն.

  • 98% քսուք դրական և 72% քսուք բացասական դեպքերի համար
  • 97.6% Ռիֆամպիցինի համար
  • Կատարվում է անմիջապես քսուք- խորխից կամ դեկոնտամինացված նստվացքից
  • Արդյունքը անհրաժեշտ է հաստատել  ցանքսի և ԴԶՓ-ի կլասիկ մեթոդներով

Ներկայումս օգտագործվում են նաև Ultra քարթրիջներ: Դրանք հայտնաբերում են ՏՄՀ առավել քիչ քանակությամբ թթվակայուն բացիլների առկայության դեպքում: Դրանք նաև հայտնաբերում են Ռիֆամպիցինի կայունության ''համր'' մուտացիաները: Gene-Expert ՄՏԲ/Ռիֆ-ի և Ultra-ի արդյունքները նույնն են, բացառությամբ ''հայտնաբեվել է ՏՄՀ-ի հետքեր''-ի, որը  Ռիֆամպիցինի նկատմամբ որևէ տեղեկություն չի պարունակում և կարող է լինել կեղծ դրական արդյունք: Այդ դեպքերում պետք է կրկնել հետազոտությունը մեկ այլ նմուշից:

Խորխի մանրադիտակային հետազոտություն.

  • Հետազոտում են խորխի 2 նմուշ
  • Արագ արդյունք 20-30 րոպեում
  • Վարակիչ դեպքերի (քսուք+) արագ հայտնաբերում
  • Վարակիչ հիվանդների արագ մեկուսացում

Հայաստանում կիրառվում է լուսային և ֆլյուրեսցենտային մանրադիտման մեթոդներ

Թթվակայուն բացիլների նվազագույն քանակը դրական քսուքում կազմում է 5000-10000   1մլ-ում:

Իրական ժամանակում գենային  զոնդ LPA. ԱՀԿ- ն առաջարկել է իրականացնել նուկլեինաթթվային պատճենահանման հաջորդականության եղանակով  ՏՄՀ-ի և միաժամանակ  1-ին շարքից Իզոնիազիդի և Ռիֆամպիցինի  և 2-րդ շարքից ֆտորքինոլոնների  նկատմամբ կայունության որոշմամբ  թեսթերը:

Խորխի մանրէաբանական հետազոտություն`

Ախտորոշիչ նմուշի ցանքը սննդային միջավայրի վրա ՏՄԲ-ի շտամների անջատման հիմնական եղանակներից մեկն է: Ի տարբերություն պինդ միջավայրի, որի կիրառման դեպքում դրական արդյունք կարող է արձանագրվել 20-րդ օրից սկսած, հեղուկ միջավայրում թթվակայուն միկրոօրգանիզմների աճ կարող է լինել 3-րդ օրից սկսած` քսուկ-դրական նմուշների դեպքում:

Առավել զգայուն մեթոդ.

  • Հնարավոր է ստանալ կենդանի միկոբակտերիաներ:
  • Հնարավոր է տարբերակել տուբերկուլոզային և ոչ տուբեկուլոզային միկոբակտերիաներին:
  • Հնարավոր է կատարել ԴԶՓ (1-ին և 2-րդ շարք)
  • Ստացված միկոբակտերիաներից հնարավոր է կատարել նաև գենետիկական հետազոտություն (HAIN )
  • Կուլտուրաները հնարավոր է պահել հետագա ուսումնասիրությունների համար
  • Հայաստանում կիրառվում է ցանքսի պինդ (LJ) և հեղուկ (MGIT ) միջավայրերով մեթոդներ

ՏԲ հաստատվում է նաև պունկցիոն կամ վիրահատական նմուշների բջջաբանական և հյուսվածքաբանական հետազոտությունների եղանակով (ողնուղեղային հեղուկ, ավշահանգույցներ, բիոպտատներ և այլն):

Հակածին հայտնաբերող հետազոտությունները հիմնված են լիպորաբինոմաննանի (LAM) հայտնաբերման վրա: Դրանք ածխաջրածնային բջջապատի հակածիններ են, որոնք արտազատվում են ՏԲ հիվանդի մեզով (ELISA):

LAM  հետազոտությունը  կարող է կիրառվել որպես ակտիվ ՏԲ-ի ախտորոշման լրացուցիչ եղանակ ՄԻԱՎ-դրական պացիենտների շրջանում:

Կարևոր ախտորոշիչ մեթոդներից է ռադիոլոգիական հետազոտությունը:

Տուբերկուլինային արագ ախտորոշիչ փորձն իրականացվում է վերապատրաստված բուժաշխատողի կողմից,արդյունքը գնահատվում է 72 ժամ անց:

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group