- Քննություն 15 հարցեր 15 րոպե
Տուբերկուլոզի տեսակները, բուժման մոտեցումները
ԴԿ ՏԲ-ի դասակարգումն ըստ դեղերի և դրանց խմբերի
Մոնո-ԴԿ ՏԲ-ի շտամները կայուն են առաջին շարքի 1 դեղի նկատմամբ(բացի H և R ):
Իզոնիազիդ կայուն ՏԲ-ի շտամները կայուն են Իզոնիազիդի և զգայուն՝ Ռիֆամպիցինի նկատմամբ:
Ռիֆամպիցին-կայուն ՏԲ-ի շտամները կայուն են Ռիֆամպիցինի նկատմամբ (բուժում են ստանում որպեսց ԲԴԿ ՏԲ դեպք):
ՊԴԿ(պոլիդեղակայուն) ՏԲ-ի շտամները կայուն են առաջին շարքի 1-ից ավել դեղերի նկատմամբ՝ բացառությամբ միաժամանակ Իզոնիազիդի և Ռիֆամպիցինի:
ԲԴԿ ՏԲ –ի շտամները կայուն են միաժամանակ Իզոնիազիդի և Ռիֆամպիցինի նկատմամբ:
ԾԴԿ ՏԲ –ի շտամները կայուն են Իզոնիազիդի , Ռիֆամպիցինի , Ֆտորքինոլոններից առնվազն մեկի և երկրորդ շարքի ներարկային դեղերից մեկի (Ամիկացին,Կանամիցին,Կապրեոմիցին) նկատմամբ:
ԴԿ ՏԲ բուժման համար օգտագործվող դեղերի դասակարգումը
ԽՄԲԵՐԸ և ՔԱՅԼԵՐԸ | ԴԵՂՈՐԱՅՔԸ | |
Խումբ Ա։ Կիրառել բոլոր դեղերը | Լևոֆլոքսացին կամ Մոքսիֆլոքսացին | Lfx Mfx |
Բեդաքվիլին | Bdq | |
Լինեզոլիդ | Lzd | |
Խումբ Բ։ Ավելացնել 1 կամ 2 դեղ | Կլոֆազիմին | Cfz |
Ցիկլոսերին կամ Տերիզիդոն | Cs Trd | |
Խումբ Գ։ Ավելացնել ռեժիմը լրացնելու համար և երբ Ա Բ և խմբի դեղերը հնարավոր չէ օգտագործել | Էթամբուտոլ | E |
Դելամանիդ | Dlm | |
Պիրազինամիդ | Z | |
Իմիպենեմ/ցիլաստատին կամ Մերոպենեմ | Ipm/Cl n Mpm | |
Ամիկացին (կամ Ստրեպտոմիցին) | Am (S) | |
Էթիոնամիդ կամ Պրոթիոնամիդ | Eto Pto | |
Պարաամինոսալիցիլաթթու | PAS |
Հակատուբերկուլոզային բուժման և կառավարման ընդհանուր մոտեցումները
Հակատուբերկուլոզային դեղերի դասակարգում ԱՀԿ-ի 2019 թ.
ԴԿ ՏԲ բուժման սխեմա կազմելու համար պետք է.
Ա խումբ. Ֆտորքինոլոններ (Լևոֆլոքսացին և Մոքսիֆլոքսացին), Բեդաքվիլին, Լինեզոլիդ
Համարվում են շատ արդյունավետ և խստորեն առաջարկվել են բոլոր ռեժիմներում ներառման համար, եթե չկան հակացուցումներ:
Բ խումբ. Կլոֆազիմինը և Ցիկլոսերինը կամ տերիզիդոնը պայմանականորեն առաջարկվել են որպես երկրորդ ընտրության դեղեր:
Գ խումբ Ներառված են բոլոր մյուս դեղերը, որոնք կարող են օգտագործվել, երբ լիարժեք ռեժիմ կազմելու համար Ա և Բ խմբի դեղերը բավարար չեն:
Գ խմբում ներառված դեղերը դասակարգվում են ըստ համեմատական հաշվեկշռի՝ օգուտ և ակնկալվող վնաս հաշվեկշռից:
ՀՀ –ում յուրաքանչյուր դեղակայուն տուբերկուլոզի դեպք բուժող բժշկի կոմից պետք է ներկայացվի Դեղակայուն կոմիտեին թե' բուժում նշանակելու,թե' ընթացիկ հսկման ժամանակ առաջացած հարցերը քննարկելու նպատակով: Այն տեղի է ունենում յուրաքանչյուր ուրբաթ օր ԹԱԿ ՊՈԱԿ-ում. Ժ.10: 30:
Բուժման սխեմաները.
Մոնո ԴԿ տուբերկուլոզ.
Եթե առկա է կայունություն առաջին շարքի 1 դեղի նկատմամբ (բացառությամբ իզոնիազիդի և ռիֆամպիցինի), ապա բուժման ռեժիմը պետք է որոշվի ԴԿ կոմիտեի կողմից, օրինակ՝
Z կայունության դեպքում 6 H R E Lfx
E կայունության դեպքում 6 H R Z Lfx
Իզոնիազիդ-կայուն տուբերկուլոզ.
Եթե նախկինում պացիենտը չի ստացել հակատուբերկուլոզային բուժում, չկա դեղակայունության ընդլայնման և անբարեհաջող ելքի ռիսկ, ախտահարումը սահմանափակ է, ապա բուժման ռեժիմը հետևյալն է.
6 R Z E Lfx
Հակառակ դեպքում, ինչպես նաև ռենտգենաբանորեն խոռոչների առկայության և/կամ բուժման 3-րդ ամսվա վերջում խորխի մանրադիտակային հետազոտության և ցանքի դրական արդյունքի (ՏՄԲ դրական) պարագայում բուժումը պետք է կազմակերպել ռիֆամպիցին-կայուն և ԲԴԿ ՏԲ բուժման երկարատև (18-20 ամիս) կամ կարճաժամկետ ձևափոխված ռեժիմով (9-12 ամիս).
Bdq Lzd Lfx Cs Cfz
Բուժումը ձևափոխված կարճաժամկետ ռեժիմով հնարավոր է միայն օպերատիվ հետազոտությունների սահմաններում:
ՊԴԿ տուբերկուլոզ.
Եթե առկա է կայունություն կամ կայունության բարձր հավանականություն առաջին շարքի 1-ից ավել դեղերի նկատմամբ (բացի ռիֆամպիցինից), ապա բուժման ռեժիմը պետք է կազմվի անհատականորեն՝ ԴԿ կոմիտեի կողմից, օրինակ՝
12-18 R Lfx Cs Lzd
կամ
12-18 R Lfx Cs Lzd Cfz
կամ
Bdq Lzd Lfx Cs Cfz
Ռիֆամպիցին-կայուն և ԲԴԿ ՏԲ-ի բուժման համար կիրառվող երկարատև ռեժիմների տևողությունը 18-20 ամիս է, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է երկարացնել: Ռեժիմները լինում են ստանդարտացված կամ անհատականացված:
Ռիֆամպիցին-կայուն և ԲԴԿ ՏԲ պացիենտների բուժումը երկարատև ռեժիմների դեպքում ցանքի փոխակերպումից հետո պետք է շարունակել ևս 15-17 ամիս: Այն կարող է փոփոխվել՝ կախված բուժման հանդեպ հիվանդի արձագանքից:
Ռիֆամպիցին-կայուն և ԲԴԿ ՏԲ ռեժիմներում ներարկման դեղերն այլևս առաջնահերթ դեղամիջոցների մեջ չեն մտնում, Կանամիցինն ու Կապրեոմիցին խորհուրդ չի տրվում կիրառել:
Հիմնականում ռեժիմները պետք է ներառեն առնվազն չորս դեղամիջոց, որոնք արդյունավետ կլինեն առաջին 6 ամիսների ընթացքում և երեքը՝ 6 ամսից հետո:
Ռիֆամպիցին-կայուն և ԲԴԿ ՏԲ պացիենտների բուժման համար կիրառվող երկարատև ռեժիմներում պետք է ընդգրկվի Ա խմբի երեք դեղ և Բ խմբի առնվազն մեկ դեղ, որպեսզի բուժումն սկսվի առնվազն չորս արդյունավետ հակատուբերկուլոզային դեղով, և երբ Բեդաքվիլինը դադարեցվի, բուժումը շարունակվի առնվազն երեք դեղով: Նախընտրելի ռեժիմը կազմված է 5 դեղից.
Bdq Lfx Lzd Cfz Cs
Եթե 5 դեղից բաղկացած բուժման ռեժիմը չի կարող կազմվել միայն Ա և Բ խմբերի դեղից, ապա լրացնելու համար պետք է օգտագործել Ց խմբի դեղ՝ առաջնահերթություն տալով առավել արդյունավետին, մասնավորապես՝ Դելամանիդին, օրինակ՝
Bdq Dlm Lfx Cfz Cs
ԾԴԿ տուբերկուլոզ.
Այս պացիենտների բուժումը կազմակերպվում է՝ ըստ ԴԶԹ-ի տվյալների. ռեժիմում պետք է ընդգրկված լինի առնվազն 5 դեղամիջոց (Ա-ից Ց խմբեր), և բուժումը պետք է տևի առնվազն 18-20 ամիս, օրինակ՝
Bdq Dlm Lzd Cs Cfz Imp/Amx/Clv
ԲԴԿ ՏԲ կարճաժամկետ ռեժիմով բուժում.
Այն պացիենտները, որոնք նախկինում չեն ստացել կարճաժամկետ ԲԴԿ ՏԲ ռեժիմում ընդգրկված դեղորայք կամ ստացել են մինչև 1 ամիս տևողությամբ կամ չունեն կայունություն ֆտորքինոլոնների նկատմամբ, երկարատև ռեժիմի փոխարեն կարող են ստանալ կարճաժամկետ ԲԴԿ ՏԲ ռեժիմով բուժում՝ 9-12 ամիս տևողությամբ:
Կարճաժամկետ ԲԴԿ ՏԲ բուժման նախընտրելի ռեժիմը.
9-12Bdq Lfx Lzd Cfz Cs
Եթե բուժման ընթացքում զարգանում է անտանելիությում Lzd-ի, Cfz-ի կամ Cs-ի նկատմամբ, այդ դեղորայքը պետք է փոխարինել Դելամանիդով և ավարտել բուժումը 12 ամսով, օրինակ՝
Bdq Lfx Dlm Cfz Cs
Եթե բուժման ընթացքում զարգանում է անտանելիությում Lzd-ի, Cfz-ի կամ Cs-ի նկատմամբ, այդ դեղորայքը պետք է փոխարինել Դելամանիդով և ավարտել բուժումը 12 ամսով, օրինակ՝
Bdq Lfx Dlm Cfz Cs
ԲԴԿ ՏԲ կարճաժամկետ ռեժիմով բուժումը չպետք է սկսել ներքոհիշյալ դեպքերում.
- բժիշկի կամ պացիենտի կողմից նախընտրելի չէ բուժման կարճաժամկետ ռեժիմը,
- պացիենտն ստացել է կարճաժամկետ ԲԴԿ ՏԲ ռեժիմում ընդգրկված դեղորայք 1 ամսից ավել տևողությամբ,
- պացիենտն ունի հաստատված կայունություն կամ անտանելիություն ԲԴԿ ՏԲ ռեժիմում ընդգրկված դեղորայքի նկատմամբ (կազմակերպել բուժումն անհատական երկարատև ռեժիմով՝ ԴԿ կոմիտեի որոշմամբ),
- հղիություն
- սերմնացրված ՏԲ
- ԿՆՀ-ի ՏԲ կամ մենինգիտ
- ՄԻԱՎ-վարակակիր պացիենտի ցանկացած տեղակայման արտաթոքային տոբերկուլոզ:
ԲԴԿ ՏԲ բուժման կարճաժամկետ ռեժիմից պետք է անցնել երկարատև ռեժիմի հետևյալ դեպքերում.
- կարճաժամկետ ԲԴԿ ՏԲ բուժման ձախողում (մանրադիտմամբ կամ ցանքով ՏՄԲ դրական արդյունք բուժման 3-րդ ամսվա վերջում՝ 9 ամիս տևողությամբ ռեժիմի դեպքում և 6-րդ ամսվա վերջում՝ 12 ամիս տևողությամբ ռեժիմի դեպքում)
- բուժման ընթացքում անտանելիության զարգացում 1-ից ավել դեղի նկատմամբ (Lzd, Cfz, Cs) և/կամ դեղի ծանր կողմնակի ազդեցության դրսևորում
Բուժումը ձևափոխված կարճաժամկետ ռեժիմով հնարավոր է միայն օպերատիվ հետազոտությունների շրջանակում:
Արտաթոքային տուբերկուլոզ.
- ԱՀԿ-ի առաջարկությունները երկարատև Ռիֆամպիցին-կայուն և ԲԴԿ ՏԲ ռեժիմների վերաբերյալ կիրառելի են նաև արտաթոքային տուբերկուլոզով պացիենտների համար
- Տուբերկուլոզային մենինգիտների բուժման նախընտրելի ռեժիմը
Dlm Lzd Lfx Cfz Cs (Am)
Հղիություն.
- Երկրորդ շարքի բոլոր ներարկելի դեղերը, ինչպես նաև Պրոթիոնամիդը, սովորաբար հակացուցված են հղիության ընթացքում
- Հղիության և ստնտվության շրջանում Բեդաքվիլինի և Դելամանիդի օգտագործման անվտանգության մասին տեղեկությունները քիչ են: Խորհուրդ է տրվում, որ նման դեպքերում երկարատև ռեժիմն անհատականացվի, որպեսզի բաղկացած լինի ավելի անվտանգ բաղադրիչներից:
ՄԻԱՎ վարակ.
Պետք է սկսել հակատուբերկուլոային բուժումը և միացնել ՀՌՎ բուժումը անկախ CD4+ բջիջների քանակից
- ՄԻԱՎ ունեցող մարդկանց համար Ռիֆամպիցին-կայուն և ԲԴԿ ՏԲ-ի բուժման ռեժիմները սովորաբար չեն տարբերվում:
- Կարելի է խուսափել որոշ դեղերի փոխազդեցություններից (օրինակ, Բեդաքվիլին և Էֆավիրենց):
Երեխաներ.
ԱՀԿ-ի առաջարկությունները Ռիֆամպիցին-կայուն և ԲԴԿ ՏԲ-ի բուժման երկարատև ռեժիմների համար կիրառելի են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Համաձայն ԱՀԿ-ի առաջարկությունների՝ Բեդաքվիլիը մինչև 6 տարեկան և Դելամանիդը մինչև 3 տարեկան երեխաների շրջանում կիրառելի է: