- Քննություն 15 հարցեր 15 րոպե
Առավել հաճախ հանդիպող ուղեկցող հիվանդությունները և տբ-ի հետ կապված իրավիճակները
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ
- Լյարդի հիվանդություններ
- Շաքարային դիաբետ
- Երիկամային անբավարարություն
- ԹՔՕՀ
- ՍԱՀ հիվանդություններ
- Ալկոհոլիզմ
- Ստամոքսի և 12մ.ա. խոցային հիվանդություն
- Նհ խանգարումներ (ցնցումային խանգարումներ)
- Ծայրամասային նեյրոպաթիա
Շաքարային դիաբետ`
- Շաքարային դիաբետով պացիենտների մոտ ՏԲ-ի հիվանդացությունը 5 անգամ գերազանցում է շաքարային դիաբետ չունեցող`տուբերկուլոզով հիվանդ բնակչության հիվանդացությունը
- Շաքարային դիաբետով տառապող ԴԿ հիվանդների մոտ անբարենպաստ ելքի վտանգը մեծ է
- ՇԴ-ի պատճառով ՏԲ դեղերից կողմնակի ազդեցությունները ավելանում են՝ հատկապես երիկամային անբավարարությունը և ծայրամասային նեյրոպաթիան
- Eto/Pto-ի օգտագործումը դժվարեցնում է ինսուլինի մակարդակի կարգավորումը
- Այնուամենայնիվ, ՏԲ դեղերը հակացուցված չեն ՇԴ դեպքում
- Հիպերգլիկեմիա+հիպերլիպիդեմիա+կետոացիդոզ+տուբերկուլոզային ինտոքսիկացիա=սպիտակուցային,ճարպային դիստրոֆիա,ցիռոծիկ,բորբոքային փոփոխություններ,որոնք խոչնդոտում են թոքերի տուբերկուլոզի էֆեկտիվ քիմիաթերապիային
Հակատուբերկուլոզային դեղերի համապատասխանեցումը
երիկամային անբավարարության ժամանակ
Դեղ | Հաճախականությունը փոփոխվու՞մ է, թե ոչ | Դեղաչափերը և հաճախականությունը եթե պացիենտի կրեատինինի կորագիծը ցածր է 30մլ/րոպե կամ հեմոդիալիզի անհրաժեշտություն ունի |
Իզոնիազիդ | Ոչ | 300mg միանվագ կամ 900մգ շաբաթը 3 անգամ |
Ռիֆամպիցին | Ոչ | 600մգ միանվագ կամ 600մգ շաբաթը 3անգամ |
Պիրազինամիդ | Այո | 25-35մգ/կգ շաբաթը 3 անգամ |
Էթամբուտոլ | Այո | 15-25մգ/կգ շաբաթը 3անգամ |
Ցիկլոսերին | Այո | 250մգ օրը 1անգամ կամ 500մգ շաբաթը 3 օր |
Լևոֆլոքսացին | Այո | 750-1000մգ շաբաթը 3անգամ |
Մօքսիֆլօքսացին | Ոչ | 400մգ ամեն օր |
Պրոթիոնամիդ | Ոչ | 250-500 մգ ամեն օր |
ՊԱՍԹ | Ոչ | 4գ օրը 2 անգամ |
Կանամիցին | այո | 12-15մգ/կգ շաբաթը 3անգամ |
Կապրիոմիցին | Այո | 12-15 մգ/կգ շաբաթը 3անգամ |
Ամիկացին | Այո | 12-15 մգ/կգ շաբաթը 3 անգամ |
Ստրեպտոմիցին | Այո | 12-15 մգ/կգ շաբաթը 3 անգամ |
Կլոֆազիմին | Ոչ | 200/100մգ ամեն օր |
Ամոքսիկլավ | Այո | 10-30մլ/րոպե կորագծի դեպքում 1000մգ օրը 2 անգամ <10 մլ/րոպե կորագծի դեպքում 1000մգ օրը 1 անգամ |
ՄԻԱՎ և ՏԲ.
ՏԲ կանխատեսումը և կլինիկական պատկերը կախված են ՄԻԱՎ վարակի փուլից և պայմանավորված են իմուն պատասխանի խանգարման աստիճանից:
Բոլոր առաջնակի հայտնավերված ՄԻԱՎ պացիենտներին պետք է զննի ֆթիզիատրը և պահի հսկողության տակ: Գանգատների դեպքում անհրաժեշտ է կատարել խորխի և ռենտգեն հետազոտություններ:
Լյարդի հիվանդություններ.
Լյարդի հիվանդությունները զարգանում են որպես հետևանք տուբերկուլոզային ինտոքսիկացիայի, հիպոքսեմիայի, ուղեկցող հիվանդությունների, հեպատոբիլիար համակարգի տուբերկուլոզային ախտահարման, և իհարկե հակատուբերկուլազային դեղորայքի ընդունման:Պետք է սահմանել արյան բիոքիմիական քննության հնսկողություն:
ՏԲ դեղերի հեպատոտոքսիկությունը
- Հեպատոտոքսիկությունը առաջին շարքի տուբերկուլոզային 3 դեղերի՝ H, R, Z-ի հիմնական անբարենպաստ ազդեցությունն է
- 2-րդ շարքի որոշ ՏԲ-ին դեղեր, օրինակ՝ Eto/Pto և PAS-ը հայտնի են, որպես հեպատոտոքսիկ դեղեր
- Հայտնի է, որ նոր ՏԲ –ին դեղերից մեկը- Bdq, վնասակար է լյարդի համար
- Լյարդի քրոնիկ ախտահարումը բարձրացնում է հեպատոտոքսիկության ռիսկը ՏԲ բուժման ընթացքում մինչև 5
անգամ
Հավելյալ տոքսիկություն
- Դեղեր, որոնք կարող են առաջացնել
ծայրամասային նեյրոպաթիա.
Lzd, Cs, H, d4T (Stavudine), ddI(Didanosine)
Պակաս հաճախ Eto/Pto, Am, Cm, Km, FQs
Ավելի հաճախ ստուգել ծայրանդամների նեյրոպաթիան Lzd+Cs
օգտագործելիս: Նշանակվում է պիրիդոկսին (100-200մգ),
գանգատների դեպքում կատարել էլեկտրոնեյրոմիոգրաֆիա:
Միելոսուպրեսիա առաջացնող դեղեր.
Lzd, AZT (Zidovudine), Co-trimoxazole
Պետք է խուսափել AZT-ի հետ զուգահեռ օգտագործելուց, կարող է առաջանալ
մեգալոբլաստիկ անեմիա:
ԿՆՀ տոքսիկություն/ցնցումներ առաջացնող դեղեր.
Imp, Cs, EFV (Efavirenz)
Մերոպենեմը ավելի քիչ է առաջացնում ԿՆՀ տոքսիկություն:
Անբարենպաստ ազդեցություն | Հնարավոր հակաՏԲ դեղեր | Հնարավոր այլ պատճառներ |
Ծայրամասային նեյրոպաթիա | Lzd,Cs,H,S,Km,Cm,FQ,Pto/Eto, E | d4T (Stavudine), ddI (Didanosine) |
Միելոսուպրեսիա (անեմիա, թրոմբոցիտոպենիա կամ նեյտրոպենիա) | Lzd | AZT(Zidovudine), Co-trimoxazole |
Երկարացված QT ինտերվալ | Cfz,Bdq,Mfx,Dlm,Lfx (թեթև) | Clr,Ketoconazole,Fluconazole,Ondansentron,Methadone |
Օպտիկ նևրիտ | Lzd,E,Eto/Pto,Cfz,Rifabutin, H,S | ddI (Didanosine) |
Հեպատիտ | Z,Lzd,Cfz,Bdq | անհայտ |
Թուլացած լսողություն | S,Km,Am,Cm,Clr | չկա |
Երիկամների սուր ախտահարում | S,Km,Am,Cm | TDF (Tenofovir) (հազվադեպ) |
Հիպոկալեմիա և հիպոմագնեզեմիա | Cm, Km, Am, S | TDF (Tenofovir) (հազվադեպ) |
Հիպոթիրեոզ | Eto/Pto, PAS | d4T (Stavudine) |
Քրոնիկ հեպատիտ Ց, ՄԻԱՎ և ՏԲ`
- ՏԲ հիվանդների շրջանում քրոնիկ հեպատիտ Ց-ի տարածվածության վերաբերյալ տվյալները սահմանափակ են
- ՏԲ, հեպատիտ Ց-ն և ՄԻԱՎ-ը հաճախ գերակայում են մարդկանց որոշակի խմբերի շրջանում, օրինակ՝ թմրանյութեր ներարկվողների մոտ
- ՄԻԱՎ և ՀՑՎ-ը փոխանցվում են նույն ճանապարհով և հաճախ կապված են դեղորայքի ներերակային ներարկման հետ, հատկապես հետսովետական երկրներում
- ՏԲ-ը ՄԻԱՎ-ի հետ ուղեկցվող համավարակներից մեկն է
- ՏԲ –ը և հեպատիտ Ց-ն ավելի հաճախ հանդիպում են անտունների կամ այլ անտեսված սոցիալական խմբերի մոտ
ՀՑՎ բուժումը ՏԲ հիվանդների մոտ`
- ԴԿ ՏԲ (հատկապես ԲԴԿ ՏԲ) հիվանդները ունեն շատ սահմանափակ բուժական տարբերակներ, նրանք արդեն ստացել են բազմաթիվ ՏԲ դեղեր և հաճախ հնարավոր չէ կազմել պատշաճ ռեժիմ առանց հայտնի հեպատոտոքսիկ դեղերի (օրինակ՝ Բեդաքվիլինի)
- Նման ռեժիմի ձախողումը նշանակում է, որ հիվանդը այլևս չունի ՏԲ-ի դեմ պայքարելու հնարավորություն
- Ցավոք նոր, ավելի լավ ազդող հակաՀՑՎ դեղը՝ Սոֆոսբուվիրը, չպետք է կիրառվի Ռիֆամպիցինի հետ, հետևաբար իր դերը ԴԶ ՏԲ-ում սահմանափակ է
ԲԴԿ ՏԲ/ՀՑՎ + ՄԻԱՎ համավարակով հիվանդներին
Անկախ ֆիբրոզի մակարդակից պետք է տրվի առաջնահերթություն ՀՑՎ բուժում սկսելու համար:
- ՀՑՎ բուժում սկսելը հակացուցված է, եթե կա խիստ արտահայտված և անվերահսկելի ՄԻԱՎ հիվանդություն՝ ՀՌՎ բուժման մի քանի ձախողումներով և նոր կամ արդյունավետ ՀՌՎ ռեժիմ կազմելու անհնարինությունով: