Շնչառական օրգանների տուբերկուլոզի տարբերակիչ ախտորոշումը

Գնալ կայք

Շնչառական օրգանների տուբերկուլոզի տարբերակիչ ախտորոշումը

 

Պրակտիկ տեսանկյունից տուբերկուլոզի տարբերակիչ ախտորոշումը ավելի նպատակահարմար է անցկացնել հիմնական ռենտգենաբանական համախտանիշների սահմաններում՝ թոքարմատի պաթոլոգիայի, սերմնացրված պրոցեսի, սահմանափակ մթագնումների, խոռոչային գոյացության, կլորավուն գոյացության, պլևրալ խոռոչում հեղուկի առկայության:

Շնչառական օրգանների տուբերկուլոզի տարբերակիչ ախտորոշում` ռենտգենաբանորեն սերմնացրված պրոցես.

  • Տուբերկուլոզային հիվանդություն                                      
  • Սարկոիդոզ                                                  
  • Պնևմոկոնիոզներ                                          
  • Հիսթիոցիտոզ X                                              
  • Ֆիբրոզացվող ալվեոլիտներ
  • Թոքերի մետաստատիկ ախտահարումներ
  • Բրոնխոալվեոլյար ուռուցք
  • Ոչ սպեցիֆիկ բորբոքային պրոցեսներ
  • Թոքերի այտուց
  • Շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ                                          
  • Համակարգային վասկուլիտ
  • Կուտակային հիվանդություն

Ռենտգենաբանորեն`օջախային ստվերներ

  • Տուբերկուլոզ
  • Թոքի ուռուցք
  • Թոքերի մետաստատիկ ախտահարումներ
  • Ոչ սպեցիֆիկ բորբոքային պրոցես

 

Օջախային տուբերկուլոզ

Օջախային թոքաբորբ

·       Ընդհանուր թունավորման երևույթներ

·       Ենթատենդային ջերմություն

·       Հազ`չոր կամ քիչ խորխով

·       Ռենտգեն`I, II, VI սեգմենտներում

§  ոչ հոմոգեն օջախներ

·       Աուսկուլտացիա`կոշտացած շնչառություն, հատուկենտ թաց խզզոցներ

·       Թուլություն, գլխացավ, ախորժակի բացակայություն

·       Սուր ռեսպիրատոր վարակից հետո

·       Բրոնխաթոքաբորբի բնույթ

·       38-39 ℃

·       Հազ`լորձաթարախային խորխով

·       Ռենտգեն ` VIII, IX, X սեգմենտներում հոմոգեն օջախներ

·       Աուսկուլտացիա` թուլացած շնչառության ֆոնին մանր բշտիկային թաց խզզոցներ

Օջախային տուբերկուլոզ և օջախային թոքաբորբ

Օջախային թոքաբորբի սկիզբը և ընթացքը սուր է, մեծ մասամբ մրսելուց հետո է սկսվում` ցայտուն կլինիկական երևույթներով: Ռենտգենյան պատկերի վրա թոքաբորբի դեպքում օջախները թույլ ինտենսիվ են, հաճախ տեղակայվում են VIII, IX, X սեգմենտներում, անոթային նկարը երբեմն արտահայտված է: Հակաբորբոքային բուժումից օջախները կարճ ժամանակում (2-3 շաբաթ) ներծծվում են:

 

Ռենտգենաբանորեն`թոքային հյուսվածքի մթագնում

  • Տուբերկուլոզ ներսփռանքային
  • Թոքի ուռուցք
  • Թոքերի մետաստատիկ ախտահարում
  • Ոչ սպեցիֆիկ բորբոքային պրոցես
  • Էոզինոֆիլային թոքաբորբ
  • Բրոնխի oբտուրացիոն,կոմպրեսիոն նեղացում ատելեկտազով

Էոզինոֆիլային ներսփռանք                                                

 

  • Ոչ թանձր
  • Ոչ հստակ ուրվագծերով
  • Անկանոն ֆոկուսային ստվեր
  • Էոզինոֆիլիա մինչև 30-90%
  • Ալերգենի դրական մաշկային փորձեր

Էոզինոֆիլային ներսփռանքը թոքանկարում երևում է ոչ թանձր, ոչ հստակ ուրվագծերով, անկանոն ֆոկուսային ստվերի նման: Հատկանշական են արյան մեջ էոզինոֆիլների շատացումը մինչև 30-90%, համապատասխան ալերգենի դրական մաշկային փորձերը և հիվանդության կլինիկառենտգենաբանական նշանների անհետացումը կարճ ժամանակում` մինչև իսկ բուժման բացակայության դեպքում:

 

Ռենտգենաբանորեն` կլորավուն գոյացություն

  • Տուբերկուլոզ
  • Թոքի ուռուցք
  • Թոքերի մետաստատիկ ախտահարում
  • Թոքի բարորակ գոյացություններ
  • Թոքերի կիստաներ

  

  

 

Տուբերկուլոմա

Ծայրամասային քաղցկեղ

Տարիք և սեռ

Երիտասարդներ, մեծահասակ տղամարդիկ

40 անց ծխող տղամարդիկ

Ծայրմասային ավշահանգույցներ

Նորմա

Մետաստազների   դեպքում մեծանում են

Հիվանդության սկիզբն ու ընթացքը

Սովորաբար ՝ աստիճանական, առաջընթաց՝ հաճախ ինքնաթունավորման համախտանիշի գերակշռությամբ

Գաղտնի կամ աստիճանական, առաջընթաց

Ռենտգեն

Առավելապես   ոչ միատարր, սահմանափակ մթագնում, հաճախ՝ I, II, VI թոքահատվածում,

Սահմանափակ , համեմատաբար միատարր մթագնում՝ հաճախ III, IV, V հատվածում՝ հարօջախային ճառագայթային ստվերներով

Խորխի մանրադիտում

ՏՄԲ+

ՏՄԲ-

Մանթու

Գերդրական կամ չափավոր դրական

Բացասական

 

 

Տուբերկուլոմա և ծայրամասային քաղցկեղ

Ծայրամասային քաղցկեղն սկզբում որևէ նշանով չի դրսևորում: Տուբերկուլինային փորձերը բացասական են: Այն հաճախ է տեղակայվում 3-րդ, 4-րդ, 5-րդ թոքահատվածներում: Կարևոր է խորխի քննությունը ՏՄԲ-ների կամ ատիպիկ բջիջների համար: Հիվանդության հետագա փուլում մեծանում են տարածաշրջանային ավշահանգույցները, ընդգծվում դեպի դրունքը ձգվող ավշային ուղիները:

Ռենտգենաբանորեն`խոռոչ

  • Տուբերկուլոզ
  • Ոչ սպեցիֆիկ բորբոքային պրոցես
  • Թոքի ուռուցք
  • Թոքերի մետաստատիկ ախտահարում
  • Թոքերի կիստաներ

  

 

Խոռոչային տուբերկուլոզ

Թոքի քայքայվող քաղկցեղ

Տարիք եվ սեռ

Հաճախ մեծահասակներ

Հաճախ 40տ. անց տղամարդիկ

Ավշահանգույցները

Մեծացած չեն

Մեծացած են մետաստազների հաշվին

Ռենտգեն

Բարակ պատերով օղակաձև ստվեր

Թմբիկավոր մակերեսով օղակաձև ստվեր III,IV,V հատվածներում,թելքավոր՛՛արահետով՛՛ կապված է դրունքին

Խորխի մանրադիտում

ՏՄԲ +

ՏՄԲ -

Մանթու

Չափավոր դրական

Բացասական

Հյուսվածքաբանորեն

Տուբերկուլոզային գրանուլեմա

Ուռուցքային հյուսվածք

 

 

Խոռոչային տուբերկուլոզ և քայքայվող քաղցկեղ

Քաղցկեղի քայքայվող ձևը բնորոշվում է հարաճուն հևոցով և կրծքավանդակի ցավերով, երբեմն արյունախխումով: Ախտորոշմանն օգնում է բրոնխադիտումը: Կարելի է հյուսվածքաբանական հետազոտման ենթարկել ներկրծքային կամ ստորանրակային ավշահանգույցները (մետաստազների առկայությամբ դրանք մեծանում են` ի տարբերություն տուբերկուլոզի), ինչպես նաև ստուգել խորխի բջջաբանական կազմը:

Ռենտգենաբանորեն`թոքարմատի լայնացում

  • Տուբերկուլոզ
  • Սարկոիդոզ
  • Պնևմոկոնիոզներ
  • Ավշահանգույցների մետաստատիկ ախտահարումներ
  • Լիմֆոգրանուլեմատոզ
  • Ոչ Խոջկինյան լիմֆոմաներ
  • Սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիաներ

ՆԿԱՀ(Ներկրծքային ավշահանգույցներ) և սարկոիդոզ

Առավելապես հիվանդանում են երիտասարդ և միջին տարիքի կանայք: Մեծ մասամբ սարկոիդոզն ընթանում է առանց ախտանիշների և հայտնաբերվում է պատահական ֆլյուորոգրաֆիկ հետազոտության ժամանակ: Դեպքերի 20%-ում հնարավոր է սուր սկիզբ՝ Լեֆգրենի համախտանիշով (ջերմության բարձրացում մինչև 38-39 ℃, հանգուցավոր կարմրամաշկություն, հոդացավեր, ներկրծքային ավշահանգույցների մեծացում): Ախտորոշման դժվարին դեպքերում ցուցված է ծայրամասային ավշահանգույցների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մեդիաստինոսկոպիայի պայմաններում ներկրծքային ավշահանգույցների կենսաքաղը և հետագա հյուսվածաբանական հետազոտությունը, որն ի հայտ կբերի սարկոիդոզին բնորոշ գրանուլեմաներ:

ՆԿԱՀ և ԼԳՄ: Լիմֆոգրանուլեմատոզին (Խոջկինի հիվանդություն) բնորոշ է ալիքանման տենդը, ցավերը կրծքավանդակում և վերջույթներում, մաշկի քորը, առատ քրտնարտադրությունը: Երբեմն հիվանդները կարող են գանգատվել հազից, աննշան խորխարտադրությունից, արյունախխումից, նիհարելուց: Ծայրամասային ավշահանգույցներն այդ դեպքում ախտահարված են 90-95%-ով, հիմնականում պարանոցի և վերանրակային շրջանում: Ի տարբերություն տուբերկուլոզի` դրանք զգալի չափերի են հասնում, փայտի ամրություն ունեն, շրջակա հյուսվածքների հետ ձուլված չեն, սովորաբար թարախային կազմալուծման չեն ենթարկվում («կարտոֆիլը` պարկում»): Լիմֆոգրանուլեմատոզի դեպքում ախտահարվում են հարշնչափողային և բրոնխ-շնչափողային ավշահանգույցները, բրոնխ-թոքային խումբը հազվադեպ է ընդգրկվում: Բերեզովսկու-Շտերնբերգի բջիջների հայտնաբերումը հաստատում է լիմֆոգրանուլեմատոզի ախտորոշումը:

 

 

 

ՆԿԱՀ-ի ՏԲ

Սարկոիդոզ 1 փուլ

Տարիք, սեռ

Երիտասարդ

(հաճախ տղամարդիկ)

Հաճախ երիտասարդ և միջին տարիքի կանայք

Ախտահարում

միակողմնի

երկկողմանի,

համաչափ մեծացում

ՆԿԱՀ

բրոնխ-շնչափողային,         բրոնխ-թոքային

բրոնխ-թոքային,

հարշնչափողային

Կլինիկա

Ընդհանուր թունավորման,

հարյուրահատուկ

հաճախ անախտանիշ,

Լեֆգրենի համախտանիշ

Խորխ

ՏՄԲ +

ՏՄԲ-

Մանթու

+

-

Հյուսվածքաբանորեն

տուբերկուլոզային գրանուլեմա

սարկոիդային գրանուլեմա

(կազեոզի չեն ենթակվում, խուղակներ չեն առաջացնում, չեն խոցոտվում)

 

 

 

 

ՆԿԱՀ-ի ՏԲ

ԼԳՄ

Տարիք

Երիտասարդներ (մինչև 25 տ.)

Երիտասարդ և միջին տարիք

Ախտահարում

միակողմանի

երկկողմանի

ՆԿԱՀ

բրոնխ-շնչափողային,         բրոնխ-թոքային

բրոնխ-շնչափողային,                 հարշնչափողային

Ծայրամասային ավշահանգույցներ

բազմագեղձաբորբ

՛՛կարտոֆիլը պարկում՛՛

Կլինիկա

Ընդհանուր թունավորման,

հարյուրահատուկ

Ալիքանման տենդ,մաշկի քոր, ցավ կրծքավանդակում և վերջույթներում, առատ քրտնարտադրություն

Խորխ

ՏՄԲ+

ՏՄԲ-

Մանթու

+

-

Հյուսվածքաբանորեն

տուբերկուլոզային գրանուլեմա

՛՛բվի աչք՛՛

 

Ռենտգենաբանորեն`հեղուկի առկայություն պլևրալ խոռոչում

  • Տուբերկուլոզ
  • Ոչ սպեցիֆիկ բորբոքային պրոցես
  • Պլևրայի մետաստատիկ ախտահարում
  • Մեզոթելիոմա
  • Սրտային անբավարարություն
  • Երիկամային անբավարարություն
  • Կրծքավանդակի տրավմաներ
  • Շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group