- Քննություն 15 հարցեր 15 րոպե
Տուբերկուլոզի կանխարգելումը և վարակի վերահսկումը
Իզոնիազիդով կանխարգելիչ բուժում
- ԻԿԲ առնվազն 6 ամիս տևողությամբ պետք է ստանան ՄԻԱՎ-ով ապրող մեծահասակներն
- Ու դեռահասները՝ անկախ իմունային անբավարարության աստիճանից, նաև ՀՌՎ բուժում
- Ստացող և նախկինում հակատուբերկուլոզային դեղեր ընդունած պացիենտներն ու հղի կանայք
- < 12 ամսական ՄԻԱՎ վարակակիր երեխաները, որոնք ՏԲ կոնտակտավորներ են, ակտիվ ՏԲ բացառման դեպքում պետք է ստանան Իզոնիազիդ կանխարգելիչ բուժում (ԻԿԲ) 6 ամիս տևողությամբ:
- ≥ 12 ամսական ՄԻԱՎ վարակակիր երեխաները, որոնք ՏԲ կոնտակտավորներ չեն, ինչպես նաև չունեն ՏԲ հիվանդություն, պետք է ստանան 6 ամիս տևողությամբ ԻԿԲ
Ընտանեկան կոնտակտներ
- Ընտանեկան ՏԲ կոնտակտավոր < 5 տարեկան երեխաները, ՏԲ հիվանդության բացառման դեպքում, պետք է ստանան կանխարգելիչ բուժում
- Ընտանեկան ՏԲ կոնտակտավոր ≥ 5 տարեկան երեխաները, դեռահասները և մեծահասակները, ՏԲ հիվանդության բացառման դեպքում, կարող են ստանալ կանխարգելիչ բուժում
- ԼՏԲՎ(լատենտ վարակ) ունեցող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում չափազանց բարձր է ակտիվ ՏԲ-ի զարգացման վտանգը: Այդ պատճառով կանխարգելիչ հակատուբերկուլոզային բուժում պետք է նշանակել ՄԻԱՎ-ով ապրող այն անձանց, ում մոտ բացակայում է ակտիվ ՏԲ-ն, բայց հաստատված է կամ ենթադրվում է ԼՏԲՎ, ինչի մասին վկայում են հետազոտությունների արդյունքները կամ ԼՏԲՎ-ի տարածվածության մասին տվյալները
- ԻԿԲ պետք է անցկացվի` անկախ միաժամանակ անցկացվող ՀՌՎ բուժումից
- Հակատուբերկուլոզային կանխարգելիչ բուժման համար Իզոնիազիդի խորհուրդ տրվող դեղաչափը կազմում է 5մգ/կգ (առավելագույն դեղաչափը 300մգ) օրը 1 անգամ: Իզոնիազիդը չի ցուցաբերում էական փոխազդեցություներ ՀՌՎ դեղերի հետ
- Կանխարգելիչ բուժում անցկացնելիս մեկ դեղի` Իզոնիազիդի կիրառումը չի բարձրացնում դրա հանդեպ կայուն ՏԲ-ի ձևերի առաջացման վտանգը
- CD4+ լիմֆոցիտների քանակը որևէ նշանակություն չունի կանխարգելիչ հակատուբերկուլոզային բուժում սկսելու հարցում
- Հեպատիտի (սուր կամ քրոնիկ) կամ ծայրամասային նեյրոպաթիայի, նաև ալկոհոլի չարաշահման դեպքերում անհրաժեշտ է բուժման ընթացքի մանրակրկիտ վերահսկում կողմնակի ազդեցությունների զարգացման ավելի բարձր վտանգի պատճառով
Ադմինիստրատիվ վերահսկում՝ վարակի հսկողության ծրագիրը տվյալ բուժհաստատության համար, որը իր մեջ ներառում է.
-Ախտահանումը
-Վտանգավոր թափոնների կառավարումը. կենցաղային թափոնը պետք է առանձնացնել վարակիչ թափոնից, քանի որ վարակիչ թափոնները հեռացվում են համապատասխան կազմակերպությունների կողմից,որտեղ նրանք տարբեր մեթոդներով վարակազերծվում են` օրինակ, գոլորշային, ավտոկլավ կամ կիզարաններում այրվում են
-Բուժաշխատողների կրթումը
-Պացիենտների կրթումը
-Սեկտորիզացիան ըստ վարակելիության
-Լաբորաատոր-գործիքային հետազոտությունները իրականացնելիս առաջնահերթությունը պետք է տալ քսուկ բացասական, մանկական բաժանմունքների պացիենտներին,հետո արտաթոքային բաժիններին, ապա վերջում `ԴԿ բաժնի պացիենտներին:
Ինժեներական վերահսկում՝ շրջակա միջավայրի վերահսկման միջոցներ.
-Օդափոխություն՝ բնական և արհեստական
-Բոլոր հիվանդասենյակները պետք է ապահովված լինեն պատուհաններով
-Արհեստականը մեծ ֆինանսների հետ է կապված
-ՈՒՄ լամպեր
-Ճարտարապետական նկատառումներ` պացիենտին տեսակցելու համար հարազատներին պետք է տրամադրվի իզոլացված տարածք հիվանդանոցի տարածքում
-Յուրաքանչյուր բաժանմունք պետք է ունենա առանձին ելք ու մուտք պացիենտների համար
-1 հիվանդին հասնում է 8մ2 ոչ պակաս տարածք ,1 սենյակում 2 հիվանդից ոչ ավել