- Քննություն 15 հարցեր 15 րոպե
Պացիենտի կրթման և աջակցության դերը
Բուժման hետևողականությունը համարվում է բավարար, եթե հիվանդի կողմից դեղերի իրական ընդունումը համապատասխանում է նշանակված բուժմանը: Հակատուբերկուլոզային դեղերի անհետևողական ընդունումը կամ բուժման վաղաժամ ընդհատումը ձախողում են բուժումը կամ դառնում հիվանդության կրկնության պատճառ: Ավելին, դրա պատճառով կարող է զարգանալ կայունություն, ինչը կդժվարեցնի հետագա բուժումը` դրանով իսկ նվազեցնելով բուժման հաջող ելքի հնարավորությունները:
Հակատուբերկուլոզային բուժման հետևողականությունը ապահովելու համար բուժումն իրականացվում է ՈՒՎԲ-ով (ուղղակիորեն վերահսկվող բուժում): Հիվանդակենտրոն մոտեցումների ներդրման շրջանակներում ՏԲ կառավարման ազգային ծրագիրը կիրառում է ՈՒՎԲ-ի այլընտրանքային հետևյալ մոտեցումները.
-Պացիենտի այցելություն ՏԲ դեմ պայքարի կաբինետ կամ ԳԲԱ (գյուղական բժշկական ամբուլատորիա), ԲՄԿ (բժշկական մարզային կենտրոններ)
-Տնային այց, որն իրականացվում է վերապատրաստված բուժանձնակազմի կողմից
-Հեռակառավարմամբ ՈՒՎԲ (տեսա-ՈՒՎԲ կամ բջջային այլ հավելվածների կիրառմամբ)
-Ընտանիքի անդամների ներգրավմամբ ՈՒՎԲ.
Պացիենտների կրթումը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
1) օգնել hիվանդին հասկանալ՝ իր հիվանդության և բուժման էությունը,
2) օգնել հիվանդին՝ ձեռք բերել և ամրապնդել հմտություններ, որոնք թույլ կտան նրան բավարար կերպով կառավարել իր հիվանդությունն առօրյայում,
3) պատասխանել պացիենտների հարցերին ամբողջ բուժման ընթացքում:
Զգացմունքային (Էմոցիոնալ) աջակցություն.
- հիվանդին լսել, հուսադրել և ձեռք բերել նրա վստահությունը, որպեսզի նա ստիպված չլինի թաքցնել, որ մոռացել է բուժման մասին կամ սխալվել է բուժման ընթացքում: Նման իրավիճակներ հաճախ են պատահում, և անհրաժեշտ է տեղյակ լինել դրանց մասին՝ լուծումներ գտնելու համար:
Հոգեբանական և/կամ նյութական աջակցություն.
- Հնարավորինս պետք է հոգալ հիվանդի կարիքները:
Սոցիալական աջակցություն.
1) այս աջակցությունը նպաստում է սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցող պացիենտների բուժման գործընթացին: Վերջինս ներառում է պացիենտների տեղափոխումը, փոխադրամիջոցների գումարների կամ կտրոնների տրամադրումը,
2) խրախուսանքները տրվում են պացիենտներին բուժումը հետևողականորեն ապահովելու համար և/կամ բուժման ընթացքում դժվարություններ ունեցող պացիենտներին՝ նրանց հուսադրելու համար: Դրանք կարող են լինել սննդի տեսքով, ծանր տնտեսական վիճակում գտնվողների համար գումարների փոխանցումով և այլն,
3) սննդային աջակցություն տրամադրվում է 90% և բարձր հետևողականություն ունեցող պացիենտներին, ինչպես նաև այն պացիենտներին ովքեր բուժական պատճառով ունեցել են 90%-ից ցածր հետևողականություն: Աջակցությունը տրամադրվում է գումարի տեսքով,
4) սոցիալական աշխատողները կարող են օգնել հիվանդին օգտվել տեղի սոցիալական աջակցությունից, այդ թվում` հաշմանդամության թոշակից կամ նման պացիենտների համար նախատեսված անօթևանների կացարանից: