Տուբերկուլոզի կլինիկան

Գնալ կայք

Տուբերկուլոզի  կլինիկան

 

ՏԲ-ը վարակիչ հիվանդություն է, հարուցիչը Mycobacterium tuberculosis  complex(Տուբերկուլոզային  միկոբակտերիաների համալիր),որի կազմում են մտնում հետևյալ միկոբակտերիաները`տուբերկուլոզային(M.tuberculosis),եզան (M.bovis),Կալմետ-Գերենի բացիլը ներկայացնող եզան(ԲՑԺ),աֆրիկանում(M.africanum),միկրոտի(M.microti),կանետի(M.Canetti),պինիպեդի(M.pinipedii),կապրի(M.caprae),սուրիկատե(M.suricatte)և մունգի(M.mungi):

Թթվակայուն միկոբակտերիաները խիստ աէրոբ են,որի պատճառով հիվանդություը տեղակայվում է հիմնականում թոքերի վերին բլթերում,որտեղ թթվածնի ծավալը շատ ավելի մեծ է:

Վարակի աղբյուր հանդիսանում է թոքային ՏԲ-ով կամ շնչական օրգանների ՏԲ-ով պացիենտը, ով հազալիս, խոսելիս կամ փռշտալիս օդ է արտազատում  աէրոզոլային մասնիկներ: Այս մասնիկները կարող եմ օդում  մնալ մի քանի ժամ` կախված շրջակա միջավայրից:

Փոխանցման  ուղիներն են՝ օդակաթիլային, ալիմենտար , կոնտակտային, ներարգանդային:

Դրանցից հիմնականը (95%) օդակաթիլայինն է:

Ալիմենտարտար ուղիով  ճիշտ ջերմային մշակում չանցած մսամթերք և կաթնամթերք օգտագործելիս են վարակվում:

Կոնտակտային ուղիով` երբ օգտվում են հիվանդ մարդու օգտագործած անձնական հիգիենայի պարագաներից:

Ախտանշանները.

  • երկարատև (2-3 շաբաթ և ավել) տևող հազը
  • խորխարտադրությունը
  • քաշի կորուստը
  • ախորժակի կորուստը
  • դյուրհոգնածությունը
  • շնչարգելությունը
  • կրծքավանդակի շրջանի ցավերը
  • սուբֆեբրիլ ջերմությունը
  • գիշերային քրտնարտադրությունը
  • արյունախխումը

 

Եթե այս թվարկած ախտանշաններից 3- ը պացիենտը նշում է, ապա հետազոտող բժիշկը պետք է պացիենտին անպայման ուղղորդի ֆթիզիատրի մոտ:

Շատ կարևոր է ՏԲ վաղ հայտնաբերումը  թե՛ բուժման բարեհաջող ելք ունենալու, թե՛ ինֆեկցիան չտարածելու տեսանկյունից, քանի որ վարակիչ հիվանդը 1 տարվա ընթացքում կարող է վարակել  մինչև 10 մարդ:

Կլինիկական ձևերը.

Գոյություն ունեն  ՏԲ հետևյալ կլինիկական ձևերը.

Առաջնային ՏԲ` երբ օրգանիզմը առաջին անգամ է հանդիպում ՏԲ  միկոբակտերիաներին:

Հիմնականում հանդիպում է մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների  մոտ:

Առաջնային վարակի ելքը  կախված է միկոբակտերիաների վիրուլենտությունից, քանակից, ազդեցության տևողությունից, օրգանիզմի իմունոկենսաբանական վիճակից: Երկրագնդի բնակչության ¼ իր կյանքի ընթացքում վարակված է լինում տուբերկուլոզով, սակայն հիվանդանում են միայն 5-15%:

Տուբերկուլոզային ինֆեկցիայի դեմ մարդու բնածին բարձր դիմադրողականության արդյունքում 90-95 % դեպքերում հիվանդություն չի զարգանում, վարակն ընթանում է թաքնված ձևով՝ մանր սպեցիֆիկ փոփոխությունների տեսքով: Վերջում համեմատական կայուն հակատուբերկուլոզային դիմադրողականություն է ձևավորվում: Իմունոդեֆիցիտ ունեցող մարդկանց մոտ, ինչպես նաև ԲՑԺ պատվաստում չստացածների մոտ առաջնային վարակվածությունը կարող է վերածվել հիվանդության:

Լինում է 3 տեսակի.

1.Տուբերկուլոզային ինտոկսիկացիա.

Միկոբակտերիաները հայտնվում են ավշահանգույցներում, առաջանում են միկրոադենոպաթիաներ: Այն տևում է մինչև 8 ամիս: Հիմնականում բարեհաջող ընթացք է գրանցվում: Հետագայում ավշահանգույցներում գոյանում են միկրոկալցինատներ:

2.Ներկրծքային ավշահանգույցների ՏԲ.

Բոլոր խմբերի ներկրծքային ավշահանգույցները կարող են ախտահարվել:

Բրոնխոպուլմոնալ խմբի ախտահարումը կոչվում է բրոնխադենիտ:

Կախված բորբոքային պրոցեսի բնույթից  և ախտահարված  ավշահանգույցների չափերից տարբերում են ինֆիլտրատիվ և տումորոզ ձևերը:

3.Առաջնային օջախը և համապատասխան ներկրծքային ավշային հանգույցների ախտահարումը ձևավորում են առաջնային տուբերկուլոզային համալիրը:

Երկրորդային ՏԲ` զարգանում է առաջնային օջախների սրացումից հետո, կամ արդեն իսկ բուժված ՏԲ-ից հետո կրկին վարակվելով:

Տարբերում են երկրորդային ՏԲ-ի հետևյալ ձևերը.

-թոքային, արտաթոքային

-միակողմանի, երկկողմանի

-ՏՄԲ-

-ՏՄԲ+

Հաճախ  հանդիպող թոքային ձևերն են.

1.Օջախային` սահմանափակ պրոցես՝ տեղակայված 1-2 սեգմենտում, մինչև 12 մմ տրամագծով օջախներ:

2.Ներսփրանքային (ինֆիլտրատիվ)` հաճախ հանդիպող ձևերից է, օջախային ՏԲ  բարդացումն է:

Տարբերում են

-բրոնխոլոբուլյար  ձև

-կլորավուն ինֆիլտրատ

3.Սերմնացրված ՏԲ  

-սուր

-ենթասուր

-քրոնիկ

4.Կազեոզ թոքաբորբ՝ ծանր ձևերից մեկն է՝ տուբերկուլոզային բորբոքման  կազեոզ նեկրոտիկ բաղադրիչով, արագ պրոգրեսիայով և բազմաթիվ քայքայման խոռոչների ձևավորումով:

5.Միլիար (կորեկանման)ՏԲ` հեմատոգեն ճանապարհով է փոխանցվում

-սուր

-քրոնիկ

6.Խոռորային

7.Թելքա-խոռոչային

 Հաճախ հանդիպող արտաթոքային տուբերկուլոզի ձևեր.

1.Ծայրամասային ավշահանգույցների ՏԲ` բոլոր խմբերն կարող են ախտահարվել:

Զարգանում է լիմֆադենոպաթիա `առանց ցավերի և բորբոքման երևույթների (>4 շաբաթ, > 2սմ): Տարբերում են հետևյալ ձևերը.

-ներսփռանքային

-տումորոզ

 

 

2.Պլևրիտ

Գանգատներ` կրծքավանդակի շրջանում  ցավեր, հևոց,ջերմության բարձրացում:

Տարբերում են հետևյալ ձևերը.

-ալերգիկ՝ դիտվում է առաջնային ՏԲ ժամանակ, պարասպեցիֆիկ ռեակցիա է զարգանում

-պերիֆոկալ

-պլևրայի ՏԲ

 Պլևրալ խոռոչի պարունակությունից կախված տարբերում են.

- չոր (ֆիբրինոզ) կամ էքսուդատիվ պլևրիտն

-թարախային էքսուդատիվ պլևրիտ` էմպիեմա

3.Մենինգիտ-բարձր ջերմություն, դյուրագրգռություն, ախորժակի բացակայություն, սաստիկ և փսխմամբ ուղեկցվող գլխացավեր, վարքագծի փոփոխություններ, սովորաբար առկա է լինում փսխում, պարանոցի մկանների կարկամություն և լուսավախություն:

4.Ողնաշարի ՏԲ (Պոտտի հիվանդություն)

5.Որովայնամզի կամ որովայնի խոռոչի օրգանների ՏԲ

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group